Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Տեսակի հարց է

Տեսակի հարց է
01.10.2025 | 18:36

Պատգամավորը հարց է տալիս՝ «մահվան նպաստը» ընդամենը 200 հազար դրամ է, չե՞ք մտածում ավելացնելու մասին: ՔՊ-ական նախարարը պատասխանում է․ «Մենք պետք է կենտրոնանանք կենդանի մարդկանց աջակցելու, խրախուսելու վրա»։

Դրան կարելի է բացատրել, որ «մահվան նպաստը» մահացողին չեն տալիս, չեն տանում դնում դագաղի մեջ, տալիս են ապրողին, որ որոշակիորեն փակի ծախսերը։

Բայց ապրողների վրա կենտրոնանալու կոչ է անում մեկը, որը կորոնավիրուսի ժամանակ առողջապահության նախարարն էր ու էնքան անլուրջ էր վերաբերվում համաշխարհային վիրուսին, որ արդյունքում ունեցանք հազարավոր մահեր, ու տպավորություն էր, որ կենտրոնացած են մահվան տանելու վրա, ոչ թե մահից փրկելու։

Էսօր սաղ օրը ԱԺ-ում էն թեման էր քննարկվում, որ առողջապահության հանձնաժողովի նորընտիր կամ նոր ընտրվելիք ՔՊ-ական դեպուտատուհին չունի բարձրագույն կրթություն։ Սա էլ հո ունի։ Ի՞նչ տարբերություն։ Տեսակի հարց է։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 15454

Մեկնաբանություններ